Հայաստանը 2.5 անգամ ավելացրել է խեցգետինների արտահանումը
Տնտեսություն
Հայաստանից արտահանվող խեցգետնակերպերի ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է շուրջ 2.5 անգամ և կազմել 4 հազար 300 տոննա: Խեցգետնակերպերի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 15 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թ. Հայաստանից արտահանվել են 1735.1 տոննա խեցգետնակերպեր: Անցյալ տարի մեր երկիր են ներմուծվել ընդամենը 39.2 տոննա խեցգետնակերպեր: Նախորդ տարի ՀՀ-ից արտահանված խեցգետնակերպերի մեծ մասը գնել է Ռուսաստանը (3871 տոննա): Հայաստանից խեցգետնակերպեր են արտահանվել նաև Ուկրաինա, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա և այլ երկրներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)