Հայաստանում բուսական յուղի տեղական արտադրությունը նվազել է
Տնտեսություն
Հայաստան ներկրվող արևածաղկի, քրքումի կամ բամբակի ձեթի ծավալն անցյալ տարի 2012թ. համեմատ նվազել է 2.94 տոկոսով և կազմել 23 հազար 239 տոննա: Ներկրված ձեթի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 32 միլիոն դոլարը:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկիր է բերվել 23 հազար 942 տոննա արևածաղկի, քրքումի կամ բամբակի ձեթ: Նախորդ տարի մեր երկիր բերված ձեթի հիմնական մասը Ռուսաստանից է (14 հազար 394,7 տոննա) և Ուկրաինայից (8 հազար 128 տոննա):
Միաժամանակ, նախորդ տարի 2012 թվականի համեմատ Հայաստանում բուսական յուղի արտադրության ծավալն աճել է 75.1 տոկոսով և դարձել 4 հազար 650.3 տոննա' նախորդ տարվա 2 հազար 656.1 տոննայի դիմաց:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)