Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Հայաստանը 987 ապրանքների մաքսային արտոնությունների համար բանակցում է ՄՄ-ի հետ

Տնտեսություն

Հայաստանը Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցություններ է սկսել 987 ապրանքատեսակների համար մաքսային արտոնություններ ստանալու համար: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Դրանց մեջ մտնում են բոլոր այն ապրանքները, որոնց վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել մեր քաղաքական գործիչները և լրագրողները, ինչպես նաև այլ ապրանքներ՝ առաջին հերթին այն ապրանքները, որոնք լայն սպառում ունեն: Բանակցությունների ընթացքում մենք պետք է փորձենք այս ապրանքների համար բացառումներ ստանալ»,-նշեց Մինասյանը:

Պատգամավորի խոսքով՝ բացառումները Մաքսային միության անդամ երկրների համար ընդունված պրակտիկա են: Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ բացառումները չեն կարող անսահման լինել, քանի որ այդ դեպքում կկորի ՄՄ-ին անդամակցելու իմաստը, իսկ բանակցությունները բավականին բարդ գործընթաց են, քանի որ ՄՄ անդամ երկրները փորձում են վերացնել ոչ թե իրենց, այլ մյուս երկրների համար սահմանված բացառումները: «Սակայն ես արդեն ասացի, որ մենք բանակցում ենք 987 ապրանքների շուրջ և կփորձենք այնպես անել, որ դրանք մաքսային արժեքները մնան այնպես, ինչպես որ կան»,- նշեց Մինասյ անը:

Պատգամավորը ՄՄ անդամակցության առավելություններից է համարում սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձման մեխանիզմը, ըստ որի ՄՄ-ից ներմուծված ապրանքի դիմաց ԱԱՀ-ն գանձվում է ոչ թե անմիջապես սահմանի վրա, այլ տնտեսվարողներին ժամանակ է տրվում դրա համար: «Այսօր մենք Մաքսային միության անդամ երկրներից ներմուծված ապրանքների դիմաց սահմանի վրա անմիջապես վճարում ենք ԱԱՀ-ն, սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո տնտեսվարողներին ԱԱՀ-ն վճարելու համար 20-50 օր ժամանակ կտրվի, ինչը զգալիորեն կթեթևացնի նրա ֆինանսական հոգսը»,-ասաց Մինասյանը:

ՄՄ անդամակցության դեպքում Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքները հեշտությամբ կհայտնվեն միության անդամ երկրիների շուկաներում, քանի որ կվերանան բոլոր այն խնդիրները, որոնց այսօր ապրանք արտահանող և ներմուծող ընկերությունները բախվում են՝ մաքսային սահմանակետերը հատելիս:

Մաքսային միության տարածքում 7658 ապրանքատեսակների մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում, 1676 ապրանքատեսակների մաքսատուրքերն ավելի ցածր են, իսկ 1962 ապրանքի դեպքում դրանք հավասար են:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հադիպումից հետո: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ հաստատվեց Հայաստանի ճանապարհային քարտեզը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված