Պատգամավորը Հայաստանում երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն է տեսնում
Տնտեսություն
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը երկրի ապագայի համար կարևորում է երկարաժամկետ ծրագրերի իրականացումը: Փետրվարի 17-ին լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է այս մասին: «Ազգային ժողովը, ինչպես նաև հանրությունը պետք է ստիպեն կառավարությանը երկարաժամկետ ծրագրեր ներկայացնել, որպեսզի բոլորիս համար տեսանելի լինի երկրի ապագան»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով' ինքը հաճախ է հարց բարձրացնում, թե ինչու մենք չպետք է ունենանք արդյունաբերության զարգացման երկարաժամկետ ծրագիր: Նրա խոսքով՝ այսօր մարդիկ երկիրը լքում են, քանի որ հույսեր չեն կապում Հայաստանի հետ, երկրի ապագան տեսանելի չէ նրանց համար: «Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ իրենց ապագան կապեն մեր երկրի հետ, պետք է երաշխիքներ տանք մարդկանց»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Պատգամավորի կարծիքով՝ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը բնակչությանն իր ապագայի հանդեպ վստահություն ներշնչելու լավ տարբերակ կարող է լինել: Նա նշեց, որ այդպիսի ծրագրերով մարդկանց հնարավոր կլինի համոզել, որ ապագայում նոր աշխատատեղեր են բացվելու, նոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էապես բարելավելու են երկրի վիճակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)