Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին 

Հայաստանի ֆերմերները մեծ քանակությամբ ցորենի բերք են ստացել պետության հատկացրած էլիտային սերմերից

Տնտեսություն

Հայաստանի մի շարք մարզերի ֆերմերներ ցորենի հսկայական բերք են ստացել՝ օգտվելով ՀՀ կառավարության հատկացրած էլիտային և սուպերէլիտային տեսակի սերմացուներից: Ծրագրի վերաբերյալ մամուլում հաճախակի շրջանառվել են բացասական երանգներով տեղեկություններ, որոնց հավաստիությունը ստուգելու համար «Արմենպրես»-ը Շիրակի, Սյունիքի և Արարատի մարզերը ներկայացնող ֆերմերներից հետաքրքրվեց ծրագրի արդյունավետության և իրենց ստացած բերքի ցուցանիշների վերաբերյալ: Ֆերմերները լավ բերք ստանալը միաբերան պայմանավորեցին ցանքսի բերքի աճեցման բոլոր փուլերը ճիշտ կազմակերպելու հետ:

Շիրակի մարզը ներկայացնող ֆերմեր Արա Սերգոյանը նշեց, որ ծրագրին մասնակցել է դրա մեկնարկի առաջին տարվանից՝ 2010 թվականից, օգտագործել է «Կրասնոդարսկայա -99» և «Նոտա» սորտերը և մեկ հեկտարից ստացել է 73-75 ցենտներ բերք: Հաջորդ տարի ցանել է «Կրասնոդարսկայա- 99», «Յուբիլեյնայա -100» և «Տանյա» տեսակի էլիտային և սուպերէլիտային տեսակի ցորեն: «Անցյալ տարի սուպերէլիտային տեսակից ստացել եմ ավելի քան 90 ցենտներ (1 հեկտարից) ցորենի բերք»,-հայտնեց ֆերմերը՝ կատակելով, որ բերքի այդ ցուցանիշներով հանգիստ կարող էր մրցակցել կանադացիների հետ:

Անդրադառնալով սերմացուների հետ կապված ֆերմերների դժգոհության մասին լուրերին՝ նա նշեց, որ Շիրակի մարզում որոշ մարդկանց մոտ եղել են բերքի մի փոքր ցածր ցուցանիշներ, սակայն 45-50 ցենտներ/հա ցուցանիշը պահպանվել է: Սերգոյանը ծրագրի արդյունավետությունը գնահատեց գերազանց և նշեց, որ դրան մասնակցելուց հետո ինքն այլևս տեղական տեսակի ցորեն չի ցանում: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի 46 հեկտար էլիտար և 7 հեկտար սուպերէլիտար տեսակի ցորեն է ցանել և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ակնկալում է նախկինի պես լավ բերք: Լավ բերք ստանալու համար ֆերմ երը խիստ կարևոր է համարում ցանքսը ժամանակին կատարելը և դրա հետ կապված տեխնոլոգիայի պահպանումը: Նրա դիտարկմամբ, վատ բերքից բողոքողները հիմնականում լավ չեն կազմակերպել ցանքսը: Սերգոյանը հայտնեց, որ նախորդ տարի ստացված բերքից գյուղացիներին վաճառել է ավելի քան 300 տոննա էլիտային և սուպերէլիտային տեսակի ցորենի սերմացու՝ մատչելի գներով:

Սյունիքի մարզից ֆերմեր Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ սերմնաբուծությամբ զբաղվում է 2010 թվականից: «Այդ ծրագրին մասնակցեցինք: Վատ սերմեր չեն: Ինչ-որ դժգոհություններ լսում եմ, բայց իմ մշակած տարածքներից համեմաբար լավ բերք եմ ստացել: Անցյալ տարի մենք մի մասնագիտական խմբով իջանք Գորիսի ֆերմերների դաշտերը նայեցինք: Արտակարգ դաշտեր էին, ես հիացած էի, կարծես, Կուբանի դաշտերը լինեին»,- ասաց ֆերմերը՝ հավելելով, որ ինքն օգտագործել է «Սիլա», «Վասսա», «Կրասնոդարսկայա- 99&ra quo; տեսակի ցորենի սերմացուներ: «Ամենալավ արդյունքը ստացել եմ «Տանյա» սորտից: Անջրդի պայմաններում առաջին տարում մեկ հեկտարից ունեցել եմ 62 ցենտներ ցորենի բերք»,- ասաց ֆերմերը' հավելելով, որ լավ բերք ստանալը կախված է ցանքսի և դրա հետ կապված գործողությունների ճիշտ կազմակերպումից ու խնամքից: Խաչատրյանը նշեց, որ տարեկան ցանում է 50-60 հեկտար: «Անցյալ տարի 43 ցենտներ է կազմել մեկ հեկտարի միջին բերքատվությունը»,- հայտնեց ֆերմերը: Նա, սակայն, բացասական գնահատեց բարձր արտադրության սերմը 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելու պայմանը և հ ամապատասխան պայմանագրում «ֆորս-մաժորային» իրավիճակների ազդեցության մասին կետի բացակայությունը:

Արարատի մարզը ներկայացնող ֆերմեր Թաթուլ Նահապետյանն ասաց , որ սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի առաջին փուլին մասնակցել է, ստացել է բարձր բերք: «Մենք ստացել ենք 65 ցենտներ բերք մեկ հեկտարի»: Ընդհանուր ցանքատարածություններս կազմել են 6.8 հեկտար»,-ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ սովորական տեսակի ցորենից նախկինում ստացել է 40-50 ցենտներ բերք: Նա օգտագործել է «Յուբիլեյնայա-100» տեսակի ցորեն:

Ֆերմերը պատրաստ է հետագայում ևս մասնակցել վերոնշյալ ծրագրին:

2010 թվականի հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիր»-ը, որի շրջանակում գյուղացիներին բաժանվել է մի քանի հազար տոննա բարձր վերարտադրության սերմացու՝ 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով: Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2013 թվականին մեր երկրում ցորենի միջին բերքատվությունը կազմել է 30.8 ցենտներ/հա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Ամենադիտված