Երևանի և Կահիրեի միջև կանոնավոր տարանցիկ չվերթներ կիրականացվեն
Տնտեսություն
Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ քաղաքացիական ավիացիայի նախարար Աբդելազիզ Ֆադելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղավիացիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Երևանի և Կահիրեի միջև կանոնավոր տարանցիկ չվերթներ հաստատելու հեռանկարները:
Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին տեղեկացրեց «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու Հայաստանի կառավարության որոշման մասին և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու մայրաքաղաքներն օդային կամրջով միմյանց կապելու վաղեմի ծրագրի իրականացմանը՝ եգիպտական ավիաընկերությունների առջև լայն հնարավորություններ ստեղծելով Երևանի տարանցիկ առավելություններից օգտվելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու