Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան 

Մասնագետը պարզաբանում է Հայաստանում պանրի սակավության պատճառները

Տնտեսություն

Հայաստանում պանրի պակաս չի սպասվում: Պարզապես կաթի մթերման սեզոնային առանձնահատկություններով և պանրի արտադրության գործընթացի յուրահատկություններով պայմանավորված' շուկայում երբեմն նկատվում է պանրի սակավություն: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով պանրի պակասի մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցրեց, որ հունվար-փետրվարին ժողովրդի մեջ սկսում են տարածվել պանրի դեֆիցիտի մասին խոսակցություններ: «Պանրի դեֆիցիտ ընդհանրապես չի լինի: Ընդհակառակը, անցյալ տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանում մոտ 40 հազար տոննա ավելի կաթ արտադրվեց: Այս տարի էլ ակնկալում ենք, որ մոտ 35-40 հազար տոննա ավելի կաթ կարտադրվի 2013 թվականի համեմատ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանում կաթի արտադրությունն ունի խիստ սեզոնային բնույթ, ինչն էլ երբեմն հանգեցնում է շուկայում այդ մթերքի սակավության: Նրա խոսքով՝ դեկտեմբեր, հունվար, նոյեմբեր և փետրվար ամիսներին Հայաստանում կաթի արտադրության ծավալները խիստ նվազում են՝ հասնելով ամսական 20-25 հազար տոննայի: Մինչդեռ մայիս-հունիսին կաթի արտադրության ծավալը հասնում է ամսական 75-80 հազար տոննայի, այսինքն` մոտ 3.5-4 անգամ ավելին քան դեկտեմբեր-հունվարին: «Բնականաբար, կախված կաթի արտադրության ծավալներից, վերամշակողները կաթի մթերման գները սահմանում են տարբեր. այսինքն' երբ կաթը շատ է, մթերման գինն իջեցնում են, երբ քիչ է՝ բարձր գին են սահմանում, քանի որ այն չի բավականացնում: Իսկ վերամշակողը գերադասում է պանիրն արտադրել ավելի էժան գնով ձեռք բերված կաթից»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շրջանառու միջոցները շրջանառելու համար թանկ գնով ձեռք բերած կաթից վերամշակողը ստանում է թթվասեր, մածուն, կաթնաշոռ, որոնք արագ սպառվում են: Մասնագետը հայտնեց, որ մայիս-հունիսին կաթի մթերման գինը նվազում է մինչև 160-150 դրամ, իսկ դեկտեմբեր-հունվարին մթերողները կաթը գնում են 180-200, անգամ`  240 դրամով:

Պանիր պատրաստելը երկարատև տեխնոլոգիական գործանթաց է, և այն իրացնելը տևում է շուրջ 2-3 ամիս: Մթերողները ապրիլ-հունիսին ձեռք բերած էժան կաթով սկսում են պանրի զանգվածային արտադրություն: «Որոշ պանիր արտադրողներ անգամ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին չեն էլ աշխատում, այդ պատճառով էլ պանրի որոշակի սակավություն է նկատվում»,-նշեց վարչության պետը:

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան խոսեց հանրապետությունում պանրի շուկայում իրավիճակի վրա ազդող մեկ այլ հանգամանքի մասին: «Հայաստանում վերջին երկու տարիներին պանրի արտահանումը խիստ աճել է: 2012 թվականին արտահանվել է 900 տոննայի չափ պանիր, իսկ անցյալ տարի արտահանվել է ավելի քան 1500 տոննա պանիր' մոտ 60 տոկոսով ավելի: Ըստ էության, վերջին տարիներին Հայաստանից պանրի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 4 անգամ, և 1500 տոննա պանիրը հանրապետությունում արտադրվող պանրի գրեթե 10 տոկոսն է, որը բավական զգալի ց ուցանիշ է, և դա չի կարող չանդրադառնալ տեղական շուկայում պանրի ապահովության մակարդակի վրա»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

2013 թվականին Հայաստանում արտադրվել է 17 հազար 375.4 տոննա պանիր, ինչը 1.6 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ
Ամենադիտված