Պուտինն ստորագրել է Պետդումայի ընտրությունների խառը համակարգին վերադառնալու օրենքը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Պետդումայի ընտրությունների խառը համակարգին վերադառնալու օրենքը: Այս մասին հայտնել է itar-tass-ը: Նոր կանոնների համաձայն` 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով և նույնքանն էլ՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Օրենքի տեքստը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Պետության ղեկավարն օրենքի հայեցակարգը խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ներկայացրել էր 2013 թվականի գարնանը: Այս տարվա փետրվարի 19-ին փաստաթղթին հավանություն է տվել Դաշնության խորհուրդը: Դրա հիմնական դրույթներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից հետո:
Նոր կանոններն առաջին անգամ Պետդումայի համերկրային ընտրություններում առաջին անգամ կկիրառվեն 2016 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)