Հայաստանը մոտ 52.4 տոկոսով ավելացրել է ծաղիկների արտահանումը
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետությունից արտահանված հատած ծաղիկների և կոկոնների քանակն անցյալ տարի 2012 թվականի համեմատ ավելացել է շուրջ 52.4 տոկոսով և կազմել 3 միլիոն 742 հազար 800 հատ: Արտահանված ծաղիկների և կոկոնների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 2 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` միաժամանակ, նախորդ տարի, 2012 թվականի համեմատ մեր երկիր բերվող հատած ծաղիկների և կոկոնների քանակը նվազել է շուրջ 44 տոկոսով և դարձել 630 հազար 600 հատ: Անցյալ տարի մեր երկրից արտահանված հատած ծաղիկների և կոկոնների մեծ մասը գնել է Ռուսաստանը (2 մլն 826,2 հզր հատ):
2012 թվականին Հայաստանից արտահանվել է 2 միլիոն 456 հազար հատ հատած ծաղիկներ և կոկոններ և ներմուծվել 1 միլիոն 124.5 հազար հատ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)