Հայաստանը շուրջ 41 տոկոսով ավելացրել է ջեմի, մարմելադի ու մրգախյուսի արտահանումն ու ներմուծումը
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետությունից ջեմի, մարմելադի և մրգախյուսի արտահանման ծավալն անցյալ տարի աճել է մոտ 41 տոկոսով և կազմել 967.8 տոննա, որի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 1.5 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, միաժամանակ, անցյալ տարի 2012 թվականի համեմատ, մեր երկիր ներկրվող ջեմի, մարմելադի և մրգախյուսի ծավալն աճել է 36.2 տոկոսով և հասել 313 տոննայի: Հայաստանից արտահանված ջեմը, մարմելադն ու մրգախյուսը գնել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան և այլ երկրներ: Նշված ապրանքները Հայաստան են ներկրվել հիմնականում Հնդկաստանից, Էկվադորից, Չիլիից, Հունաստանից:
2012 թվականին Հայաստանից արտահանվել է 686.4 տոննա ջեմ, մարմելադ և մրգախյուս, ներկրվել' 229.7 տոննա


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)