Հակապատերազմական ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է շուրջ 360 մարդ (լուսանկարներ)
Ռուսաստան
Մոսկվայում 361 մարդ է ձերբակալվել՝ Պաշտպանության նախարարության և Կրեմլի մոտ հակապատերազմական ակցիա իրականացնելու ընթացքում:
Ակցիայի շուրջ 1000 մասնակիցները հավաքվել են հակապատերազմական պաստառներով: Նրանք պայքարել են «Ոչ պատերազմին» լոզունգով: Ոմանք ձերբակալվել են փողոցների անցումներից: Ի թիվս այլ քաղաքացիների՝ ոստիկանական ավտոբուսում են հայտնվել իրապաշտպանը, վաստակավոր ուսուցիչը, Esquire-ի խմբագիրը, քաղաքացիական հայտնի ակտիվիստներ և այլք: Բերման ենթարկվածների թվում պատահական քաղաքացիներ ևս կան:
Զնամենկայից հետո բողոքի ակցիայի մասնակիցներն ուղևորվել են Մանեժնայա հրապարակ: Այդտեղ ևս բողոքի ակցիան և ձերբակալությունները շարունակվել են: Ի պատասխան ոստիկաններ հայտարարություններին՝ «Ձեր ակցիան թույլատրված չէ», ցուցարարները պատասխանել են. «Պատերազմն է անթույլատրելի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)