Հայ դատի ներկայացուցիչը կանադացի նախարարներին հրավիրել է մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Սփյուռք
Կանադայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Վահե Անտոնյանը ներկա է գտնվել Բրիտանական Կոլումբիայի արդարադատության նախարարության Վանկուվերի նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Ինչպես տեղեկացնում են Հայ դատի կենտրոնական խորհրդից, նա առանձնազրույցներ է ունեցել Բրիտանական Կոլումբիայի արդարադատության նախարար Սյուզան Անթոնի և մշակույթի նախարար Ջոն Յափի հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Վանկուվերի հայկական գաղութին առնչվող հարցերին։
Նա նախարարներին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի Վանկուվերում կայանալիք ոգեկոչման առաջիկա արարողությանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru