Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին 

Կառավարության գործունեության երեք առաջնահերթություններն` ըստ Տիգրան Սարգսյանի

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 1 խնդիրը տնտեսության մեջ հավասար մրցակցային դաշտի ապահովումն է, ինչպես նաև ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումն ու մարդկանց ինտելեկտուալ կարողությունների զարգացումը:

Այդ մասին մարտի 4-ին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառմանը:

Նա ուշադրություն հրավիրեց Ազգային ժողով ներկայացված և հաստատված կառավարության ծրագրին: «Պատգամավորները մեր առջև մի խնդիր էին դնում, որ մենք ինքներս տանք այն չափանիշը, որով գնահատվելու է կառավարության գործունեության հաջողությունը: Ո՞րն է այն չափանիշը, որով մենք կարող ենք գնահատել, որ հինգ տարիների ընթացքում կառավարությունն արձանագրում է հաջողություն կամ ձախողում: Քննարկումների արդյունքում արձանագրեցինք, որ համար մեկ խնդիրը լինելու է մրցակցային արդար դաշտի ձևավորումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ ոլորտում էական և շոշափելի հաջողություն արձանագրելը թույլ կտա ասել, որ կառավարությունն իր 5 տարվա հիմնական առաքելությունն իրականացրել է:

Վարչապետը պարզաբանեց, որ հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է: Օրինակ բերեց մեքենան, որի բոլոր մասերը պատշաճ վիճակում են, սակայն չաշխատող շարժիչի պարագայում մեքենան պիտանի չէ շահագործման համար: «Տնտեսական համակարգի շարժիչը հավասար պայմաններն են տնտեսություն վարող սուբյեկտների համար, ընդ որում, այդ հավասար պայմանների ազդեցությունը տնտեսական արդյունքների վրա շատ ավելի էական է, քան մնացած գործոնների ազդեցությունը»,-ընդգծեց Սարգսյանը:

Վարչապետը կառավարության երկրորդ առանցքային խնդիրը ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումն է համարում: «Այդ ֆինանսական միջոցների վերաբաշխման արդյունքում մենք պետք է լուծենք կարևորագույն քաղաքական խնդիր, այն է՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Սա ոչ միայն տնտեսական այլ նաև քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել առանց միջին խավի»,-նշեց կառավարության ղեկավարը:

Կառավարության երրորդ խնդիրը վարչապետը համարում է ինտելեկտուալ կարողությունների ձևավորումը: «Մենք կարիք ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետների, բայց բարձր որակավորում ունեցող մասնագետները շատ ավելի մոբիլ են»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բիզնես միջավայրում հավասար մրցակցային պայմաններ չստեղծելու պարագայում մասնագետները չեն կարողանում զարգացնել իրենց ինտելեկտուալ կարողությունները, ինչը հանգեցնում է նրանց արտագաղթին:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ առանց կառավարության մասնակցության հնարավոր չէ հաջողության հասնել հավասար բիզնես միջավայրի ձևավորման գործում: Կառավարությունն իրավունք չունի «ձեռքերը լվանալ» և այդ միջավայրի ձևավորումը թողնել բիզնեսի ուսերին: Նա հիշեցրեց, որ Կառավարությունը որդեգրել է ակտիվ արդյունաբերական քաղաքականություն՝ գերակա ճանաչելով տնտեսական գործունեության 11 ոլորտ:

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը մարտի 4-ին ներկայացրին Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը՝ «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով: Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Զեկույցը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Ամենադիտված