Հայաստանը կփորձարկի անասնապահական ապահովագրումը
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին նախատեսվում է գործարկել անասունների ապահովագրության պիլոտային ծրագիր: Այդ մասին մարտի 5-ին հրավիրած ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: «Այս տարի առաջին պիլոտային ծրագրի մեկնարկը կտրվի: Ապահովագրական գործակալություններից մեկը ցանկություն է հայտնել, և արդեն նախարարության համապատասխան ստորաբաժանումն աշխատում է այդ ուղղությամբ: Ապահովագրման առաջին ոլորտը, երևի թե, կլինի անասնապահությունը»,- ասաց Գալստյանը:
2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով հանրապետությունում հաշվառվել է 303 հազար 277 կով, 145 հազար 44 խոզ, 645 հազար 711 ոչխար եւ 29 հազար 20 այծ: 2012 թվականին 2011-ի համեմատ կովերի գլխաքանակն աճել է 7 տոկոսով, խոզերինը՝ 34,2 տոկոսով, ոչխարներինը՝ 15 եւ այծերինը' 1,5 տոկոսով: Նախնական տվյալներով՝ նախատեսվում է, որ տավարի գլխաքանակն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կավելանա 10 հազար գլխով, ոչխարինը՝ 30 հազար, իսկ խոզերինը կամ կպահպանվի նախորդ տարվա մակարդակի վրա կամ որոշակիորեն կնվազի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)