Հայաստանը 7.8 տոկոսով ավելացրել է մազերի համար միջոցների ներմուծումը
Տնտեսություն
Հայաստան մազերի համար նախատեսված միջոցների ներմուծման ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ ավելացել է 7.8 տոկոսով և հասել 3 հազար 74.4 տոննայի: Ներկրված մազերի համար միջոցների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 16.8 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` անցյալ տարի մեր երկիր բերված մազերի համար միջոցների գրեթե կեսը:
Ռուսաստանից (994,6 տոննա) և Ռումինիայից (403,4 տոննա) է, ինչպես նաև Բուլղարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից: Հայաստանից անցյալ տարի արտահանվել է ընդամենը 17 տոննա մազերի համար միջոցներ:
2012 թվականին Հայաստան է ներկրվել 2 հազար 852.6 տոննա մազերի համար միջոցներ, որի մաքսային արժեքը գերազանցել է 15.8 միլիոն դոլարը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)