Ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 16 տնտեսությունների օրինական գործունեության դաշտ մտնելու հնարավորություն է ընձեռվել
Տնտեսություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է փետրվարի 20-ին նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման հոսքը թեստային նպատակներով մի քանի ժամով անջատելու արդյունքում հայտնաբերված տասնվեց ապօրինի գործող ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջիններս ջրանցքի վերոհիշյալ ուղղությամբ սեփական նախաձեռնությամբ, առանց ջրօգտագործման թույլտվության տնտեսական գործունեություն էին ծավալել: Նախարարի հետ հանդիպմանը հրավիրվել են նաև այդ ուղղությամբ գրանցված գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունեցող ևս ևս ընկերության ներկայացուցիչ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տնտեսվարողներին տեղեկացրել է, որ նախարարությունը հնարավորություն է ընձեռում արագացված և պարզեցված ընթացակարգով նրանց փաստացի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ և ձևակերպել մակերևութային ջրերի օգտագործման թույլտվություններ: Նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է հենց տեղում ձկնաբույծներին ծանոթացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգին և պահանջվող փաստաթղթերին, որպեսզի տնտեսվարողները արդեն երկուշաբթի օրը ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը:
Պատասխանելով ձկնաբույծներին հուզող հարցերին՝ Արամ Հարությունյանը շեշտել է, որ Նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով ընդառաջելու է ոչ խորքային ջրային պաշարներից օգտվող տնտեսվարողներին, հատկապես ջանցքի այդ հատվածում գործունեություն ծավալողներին, քանի որ վերոհիշյալ ճյուղից անհամեմատ մեծ քանակությամբ ջուր է առանց օգտագործման վերջին հաշվով թափվում Արաքս գետ:
Նախարարի հետ հանդիպումից հետ ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում ձկնաբույծների համար կազմակերպվել է խորհրդատվական-ճանաչողական հանդիպում ոլորտի մասնագետների հետ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)