Հայաստանը 16.5 տոկոսով ավելացրել է բժշկական սարքերի ու հարմարանքների ներմուծումը
Տնտեսություն
Բժշկության մեջ կիրառվող սարքերի ու հարմարանքների` Հայաստան ներմուծման ծավալն անցյալ տարի, 2012 թվականի համեմատ, աճել է 16.5 տոկոսով և հասել 45 միլիոն 742 հազար 700 հատի: Ներկրված սարքերի ու հարմարանքների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 22 միլիոն դոլարը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` նախորդ տարի մեր երկիր բերված բժշկության մեջ կիրառվող սարքերի ու հարմարանքների հիմնական մասը Չինաստանից (27.7 միլիոն հատ) և Գերմանիայից (6.7 միլիոն հատ) է: Դրանք ներկրվում են նաև Իտալիայից, Կոլումբիայից և բազմաթիվ այլ երկրներից:
Միաժամանակ, անցյալ տարի Հայաստանից արտահանվել է ընդամենը 334,2 հազար հատ սարք ու հարմարանք (2012 թվականին՝ 120.1 հազար հատ), որոնք կիրառվում են բժշկության մեջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)