Առնվազն 18 մարդ է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Առնվազն 18 մարդ է տուժել լույս մարտի 14-ի գիշերը Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 6,3: Երկրաշարժի օջախը գտնվում էր Ճապոնական ծովում՝ Հոնսյու, Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև:
Մի քանի շենքերի աննշան վնաս է պատճառվել: Մեծ ավերածությունների մասին չի հաղորդվել, սակայն տեղեկատվություն է ստացվել ջրատար խողովակների ճեղքվածքների մասին:
Երկրաշարժի պատճառով խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը մի շարք տարածաշրջաններում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն