Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին 

Համաշխարհային բանկը 30 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին

Տնտեսություն

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը:

Աղքատ գյուղական բնակավայրերում նախադպրոցականների ընդգրկման ընդլայնմանն ուղղված նոր ծրագրի ներքո կբարելավվի առաջին դասարան ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, որի արդյունքում տարեկան մոտ 2400 երեխա կդառնա շահառու: Մարզերում կվերակառուցվեն 17 ավագ դպրոցներ, կիրականացվեն հիմնանորոգման և անվտանգության ստանդարտների բարելավման աշխատանքներ, որի շահառուները կհանդիսանան ավագ դպրոցի 10 200 աշակերտներ: Հիմնանորոգված ավագ դպրոցները կապահովեն ուսումնառության ու ուսուցման ավելի լավ պայմաններ, այդ թվում առավել ապահով ենթակառուցվածքներ, ժամանակակից կապի և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, ուսուցման ու ուսանելու թվային նյութեր: Ծրագրային աշխատանքներն ուղղված կլինեն բնակչության խոցելի խմբերին, այդ թվում՝ էթնիկ խմբերին և հաշմանդամություն ունեցող երեխաներին:

«Հավասար հնարավորություններով բարձրորակ կրթական համակարգը հանդիսացել է վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների անկյունաքարը: Ծրագիրը կշարունակի բարելավել կրթական ծառայությունների համապատասխանությունը բոլոր մակարդակներում, այդ թվում և բուհական' հասանելի ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով, դրանով իսկ նպաստելով երկրի մարդկային կապիտալի ձևավորմանը, որն անհրաժեշտ է տնտեսության մրցունակության մեծացման համար»,-ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին:

Ծրագիրը նախ կաջակցի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հզորացմանը՝ դպրոցական ցանցի մշտադիտարկման, տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների համարժեք ծածկույթի և բոլոր կրթական հաստատություններին ու հասարակությանը ժամանակին համապատասխան հրապարակային տեղեկատվության ապահովման հարցերում: Հանրակրթության որակը կբարելավվի նաև առարկայական ծրագրերի բարելավման ու վերանայման արդյունքում: Բարձրագույն կրթության ոլորտին աջակցությունը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի նախատեսվող արդիականացման միջոցով, տարեկան կտրվածքով կազդի 3 000 ուսանողների վրա, որոնց համակրթական ծրագրերը կնորացվեն և առավել համահունչ կդառնան գործատուների պահանջներին:

«Ծրագրի արդյունքում ավելի քան 12 000 հինգ տարեկան երեխաներ, որոնք ապրում են նախակրթարան չունեցող աղքատ գյուղական բնակավայրերում, կունենան դպրոցում սովորելու անհրաժեշտ գիտելիքներ: Սա դրական ազդեցություն կունենա անապահով ազգաբնակչության վրա, քանի որ հնարավորություն կընձեռի երեխաներին ուսումնառության հետագա փուլերում համեմատաբար ավելի մեծ հաջողությունների հասնելու հարցում: Ծրագրի շրջանակում ակտիվորեն կիրականացվեն ուսումնական միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ՝ սկսած երկրի ավագ դպրոցների 15 տոկոսի ամբողջական հիմնանոր ոգումից մինչև էլեկտրոնային բովանդակության ձևավորում»,-նշել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն:

Այս տարիների ընթացքում Հայաստանում Բոլոնյան գործընթացի հետ կապված 2005թ.-ից մեկնարկած բարեփոխումներին զուգընթաց նախակրթարաններում մեծացել է ընդունելությունը: Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային նախակրթարանները և ընդունելության ցուցանիշների բարելավումը ներառվող մանկապարտեզներում և դպրոցներում, ուսման և ուսուցման պայմանների բարելավումը ավագ դպրոցներում և կրթակարգի վերանայումները: Ծրագիրը կաջակցի ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորմանը, որը կապահովի քաղաքականության մշակման, հանրակրթության ու բարձրագույն կրթության մշտական կատարելագործման համար անհրաժեշտ տվյալներուվ երլուծություններ: Առաջարկվող աշխատանքները նաև կմեծացնեն բուհերի ու մասնավոր հատվածի միջև գործակցությունը՝ Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտն արդիականացնելու նպատակով:

Ավելի քան մեկ տասնամյակ ՀՀ կառավարությունն իրականացնում է կրթական բարեփոխումներ՝ ուղղված մատուցվող կրթական ծառայությունների որակի կատարելագործմանը: Բարեփոխումներն ի թիվս այլ աշխատանքների ներառել են նոր ազգային կրթակարգի, չափորոշիչների, հանրակրթական համակարգի առարկայական ծրագրերի մշակումը, 11-ամյա ընդհանուր կրթության վերածումը 12-ամյա կրթության, Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հիմնումը, առաջադիմությունը գնահատելու կարողությունները կատարելագործելու նպատակով, և Հայաստանի բոլոր դպրոցներում ինտերնետ կապի համընդհանուր ապահովումը: Ի դեպ, այդ զարգացման շնորհիվ զգալիորեն բարելավվել է հանրակրթության հասանելիությունն ու որակը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից` որպես համաֆինանսավորում: Համաշխարհային բանկը կտրամադրի 15 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն ՄԶԸ ստանդարտ պայմաններով՝ 1.25% տարեկան տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկ ՎԶՄԲ վերահաշվարկվող տոկոսադրույքով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով և մարման 25 տարի ժամկետով: Հայաստանն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և ՄԶԸ-ին 1993թ.-ից, և այդ ժամանակից ի վեր Հայաստանին տրամադրված միջոցները կազմում են 1.8 մլրդ ԱՄՆ դոլար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Ամենադիտված