Թուրքիան հայտարարել է Ղրիմի հարցում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին պաշտպանելու մասին. «Անադոլու»
Համաշխարհային Մամուլ
Ղրիմի հարցում Թուրքիան գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած Թուրքիան գտնվում է Արևմտյան բլոկում և պաշտպանում է ԵՄ և ՆԱՏՕ դիրքորոշումները, այդուհանդերձ կարևորում է նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: «Թուրքիան պատրաստ է պահպանել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ արտահայտվեց ինքնավար հանրապետության' ՌԴ կազմ ներառվելու որոշմանը: Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնային ժողովում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը ՌԴ կազմ ներառելու պայմանագիրը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում