ՀԲ-ն կրթության բարեփոխումների համար Հայաստանին կտրամադրի 30 մլն դոլար
Տնտեսություն
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ կրթության ոլորտին 30 մլն դոլարի վարկ տրամադրելու ծրագիրը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Միջոցները կուղղվեն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը»,-ասաց Աշոտյանը:
Գործադիրը հաստատեց Համաշխարհային բանկի և ՀՀ միջև բանակցվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նախապատրաստման համար տրամադրված դրամաշնորհային համաձայնագրով իրականացվող ծրագիրը ՀՀ 2014 թվականի պետական բյուջեում ներառելու հարցը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)