Պուտինը հաշիվ կբացի «Ռոսիա» բանկում, որը պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից
Ռուսաստան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հաշիվ բացել «Ռոսիա» բանկում, որը պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ լսելով Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի զեկույցը Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Ինչ վերաբերում է ֆինանսական հիմնարկությանը, որքան հասկանում եմ, դա միջին մի բանկ է»,- ճշտել է Պուտինը: «Ես անձամբ այնտեղ հաշիվ չեմ ունեցել, բայց երկուշաբթի օրն այնտեղ անպայման հաշիվ կբացեմ»,- խոստացել է նա:
Պուտինը նաև հումորով է վերաբերվել ՌԴ-ի առանձին քաղաքացիների՝ պետական պաշտոնյաների, նկատմամբ պատժամիջոցների հայտարարմանը, որոնցից մի քանիսը մասնակցում էին խորհրդակցությանը, մանավորապես, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը: «Անհրաժեշտ է նրանցից հեռու մնալ, նրանք մեզ վարկաբեկում են»,-ժպիտով ասել է նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)