Մոսվայում հայերը բրիտանացու են կողոպտել
Ռուսաստան
Մոսկվայի կենտրոնում ծագումով երեք հայ կողոպտել են Մեծ Բրիտանիայի քաղաքացու: Ընդհանուր գողոնը կազմել է 46 հազար ռուբլի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ոստիկանության աղբյուրները:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 22-ին՝ առավոտյան ժամը հինգին: Հարձակումն իրականացրած անձինք բրիտանացուց, ով բնակվելիս է եղել «Մարիոթ» հյուրանոցում, գողացել են iPhone 5, բանկային քարտ, 80ֆունտ ստերլինգ և 4000 ռուբլի, որից հետո դիմել են փախուստի:
Բոլոր երեք անձինք էլ կողոպուտից շուրջ կես ժամ անց բերման են ենթարկվել: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 161-րդ հոդվածով (կողոպուտը):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)