Էրդողանի կուսակիցները զանգվածային հրաժարականների են դիմում. Sozcu.com
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) զանգվածային հրաժարականի դեպքեր են գրանցվում: Ինչպես հաղորդում է թուրքական sozcu.com-ը, Ստամբուլում Էրդողանի ղեկավարած կուսակցության 4 հազար անդամներ հեռացել են ԱԶԿ-ից' անցնելով ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության շարքերը:
Ավելի վաղ Անկարայում իշխող կուսակցության շարքերը լքել էր հազար մարդ' անցնելով ընդդիմադիր մեկ այլ' «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը: Որպես զանգվածային հրաժարականների պատճառ է նշվում անդամների դժգոհությունը կուսակցության վարած քաղաքականությունից:
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կուենան մարտի 30-ին: Նախատեսվում է, որ հիմնական պայքարն ընթանալու է իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջև:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում