Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է սկսել հավկիթի շուկայում
Տնտեսություն
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է սկսել հավկիթի շուկայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, դիտարկումները կիրականացվեն Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: «Հավկիթի շուկայի հետ կապված դժգոհություններ ունեցել ենք հենց այս երկու մարզերից: Դիտարկումներն սկսվել են մարտի 28-ին և կտևեն չորս օր: Եթե ժամկետանց ապրանք հայտնաբերենք, անմիջապես կկասեցնենք տվյալ ապրանքի վաճառքը»,-ասաց նա: Սուքիասյանի խոսքով` արդյունքների մասին ՍԱՊԾ-ը կտեղեկացնի դիտարկման ավարտին: Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի շուկայում դիտարկում է սկսել` հաշվի առնելով քաղաքացիների` վաճառվող հավկիթի ժամկետների հետ կապված բողոքները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)