Հայաստանում 46.8 տոկոսով ավելացել է ծխախոտի արտադրությունը
Տնտեսություն
Հայաստանում հունվար-փետրվարին սիգարետների արտադրության ծավալն աճել է 46.8 տոկոսով և հասել 1 միլիոն 976 հազար 700 հատի (մոտ 99 հազար տուփ): Միայն փետրվարին արտադրվել է 992.4 միլիոն հատ սիգարետ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրում արտադրվել է 1 միլիոն 346 հազար 200 հատ սիգարետ: Հայաստանում արտադրվող ծխախոտի ծավալի մեծ մասն արտահանվում է աշխարհի ավելի քան 2 տասնյակ երկրներ:
Անցյալ տարի, 2012 թվականի համեմատ, սիգարետների արտադրության ցուցանիշն աճել է 25.6 տոկոսով և կազմել 7 միլիարդ 729 միլիոն 500 հազար հատ: Միաժամանակ, նախորդ տարի, 2012 թվականի համեմատ, սիգարետների արտահանումը Հայաստանից ավելացել է 56.7 տոկոսով և կազմել 6 միլիարդ 49.6 միլիոն հատ (ավելի քան 302 միլիոն տուփ): Հայկական ծխախոտի հիմնական գնորդը Իրաքն է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)