Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքը Հայաստանում աճել է 6.2 տոկոսով
Տնտեսություն
Հայաստանում հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն ավելացել է 6.2 տոկոսով և կազմել 46.7 միլիարդ դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-փետրվարին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը, մասնավորապես, աճել է 4.9 տոկոսով և հասել 39.7 միլիարդ դրամի, իսկ ձկնորսությանը՝ 15.9 տոկոսով և դարձել ավելի քան 6.9 միլիարդ դրամ:
Միայն փետրվարին Հայաստանում որսացել են 1064.3 տոննա ձուկ, որն ամբողջությամբ իրացվել է: Փետրվարին ՀՀ-ում արտադրվել է 58.6 հազար տոննա կաթ, ինչը 10.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Փետրվարին ձվի արտադրությունն ավելացել է 5.6 տոկոսով և հասել 32.1 միլիոն հատի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)