Ադրբեջանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Թուրքիայի հետ. Haqqin.az
Համաշխարհային Մամուլ
Թուրքիան և Ադրբեջանը նոր մասշտաբային ռազմական համաձայնագիր են պատրաստում, ինչը կսահմանի արտաքին ագրեսիայի դեպքում երկու երկրների կոնկրետ պարտավորությունները: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը' հղում կատարելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին:
Մասնավորապես, եթե Բաքվի և Անկարայի միջև պաշտպանական բնագավառում նախկին համաձայնագրերը նախատեսում էին ուղղակի ռազմական օգնություն, ապա, նոր պայմանավորվածությունների համաձայն' կողմերը պարտավորվում են օգնություն ցուցաբերել երկրներից մեկի' մյուսին դիմելու դեպքում: Այդ և մի շարք այլ հարցեր այսօր քննարկվելու են Բաքվում գտնվող` Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի և Ադրբեջանի ղեկավարության միջև:
Նույն աղբյուրները հայտնել են, որ եթե նախկինում ՆԱՏՕ-ն հետ էր պահում Թուրքիային Ադրբեջանի հետ նման համաձայնագիր ստորագրելուց, ապա Ուկրաինայում հայտնի իրադարձություններից հետո դաշինքը «կանաչ լույս» է վառել նման պայմանագրի համար:
Ադրբեջանցի որոշ քաղաքագետների կարծիքով` նպատակահարմար կլիներ, եթե նման համաձայնագիր ստորագրվեր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում