Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկներից հանվել է հայ թեկնածուի անունը. Ulusalpost
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ Ստամբուլի Ջերրահփաշա թաղամասում առաջադրված հայ թեկնածու Ժակլին Քուրթի անունը Դավութփաշա ուսումնարանի ընտրատեղամասի քվեաթերթիկներում ներառված չի եղել: Այս մասին տեղեկացնում է թուրքական ulusalpost.com-ը:
Ընտրատեղամաս այցելած քվեարկողների այն հարցին, թե քվեաթերթիկում ինչու չկա Քուրթի անունը, ընտրական հանձնաժողովի աշխատակիցները պատասխան են տվել, որ նման թեկնածուի չեն ճանաչում, և ընտրատեղամասում գրանցված է երկու թեկնածու: Ընտրություններին մասնակցած Ֆիլոր Ուլուքն իր դժգոհությունն է հայտնել նման խտրական վերաբերմունքի կապակցությամբ: Նա նշել է, որ որպես Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, անչափ ուրախացել էր, երբ իմացել էր քաղաքականության մեջ հայ կնոջ մասնակցության մասին:
Իմանալով Դավութփաշա ուսումնարանում ընտրողներին տրամադրվող քվեաթերթիկներում իր անվան բացակայության մասին` Ժակլին Քուրթը հայտնել է, որ չի կարող հանդուրժել կատարվածը և դատական գործ է հարուցելու ընտրական հանձնաժողովի անդամների դեմ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում