«Վրաստանը ԵՄ-ի առաքելության շրջանակներում ամենախոշոր զորակազմն է ուղարկում Աֆրիկա». Le Monde
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունը մեծ դժվարությամբ է համաձայնեցրել զինվորական առաքելության ուղարկումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, գրում է Le Monde-ը: Հրատարակության տվյալներով՝ ԿԱՀ կուղևորվեն Եվրամիության երկրների շուրջ 800 զինծառայողներ: Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը:
Համաձայնեցումը պահանջել է մի քանի ամսվա քննարկումներ: Առաքելությունը համալրվել է ԵՄ-ի անդամ չհանդիսացող Վրաստանի մասնակցության շնորհիվ, որն առաջարկել է Աֆրիկա ուղարկել իր 150 զինվորների՝ ամենախոշոր զորակազմը մնացած բոլորից:
Ֆրանսիան ՄԱԿ-ի հովանու ներքո 2013 թվականի դեկտեմբերի 5-ին միայնակ սկսել է Sangaris գործողությունը ԿԱՀ-ում, որտեղ շարունակվում են կատաղի բախումները քրիստոնյա բնակչության և «Սելեկա» խմբավորման զինյալների միջև:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում