Ադրբեջանի հոգևոր հայրը հանդես է եկել հակահայկական սադրիչ հայտարարություններով. Haqqin.az
Համաշխարհային Մամուլ
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, ով այցով գտնվում է Ադրբեջանի հյուսիսային' լեզգիներով բնակեցված Գուբայի շրջանում, հանդես է եկել հակահայկական սադրիչ հայտարարություններով: Ինչպես գրում է haqqin.az լրատվական կայքը, Ադրբեջանի հոգևոր հայրը հայտարարել է. «Հայաստանը մեր որոշ եղբայրական մահմեդական պետությունների ձեռքերով փորձում է պրովոկացիաներ կազմակերպել Ադրբեջանում: Բայց դա նրանց չի հաջողվի»:
Նշվում է, որ Ալլաշուքյուր Փաշազադեն լեզգիներով և թաթերով բնակեցված Գուբայի, Խաչմազի և Գուսարի շրջաններ է այցելել «կրոնական լուսավորման նպատակով»: Միանշանակ է, որ օր ու գիշեր ադրբեջանցիների «հանդուրժողականության» մասին ճամարտակող Փաշազադեի այդ միայնգամայն հիմնազուրկ հայտարարությունն ադրբեջանցիներին զուգահեռ' ադրբեջանաբնակ այլազգի մահմեդական բնակչությանը ևս հայերի դեմ հանելու նպատակ է հետապնդում:
Ինչպես երևում է, Ադրբեջանի հոգևոր հայրը միացել է այդ երկրի ղեկավարության համապարփակ հակահայկական քարոզչությանը:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում են բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի…:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում