Հայաստանում տաքսիների ուղևորաշրջանառությունը նվազել է 23.2 տոկոսով
Տնտեսություն
Հայաստանում հունվար-փետրվարին ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների ուղևորաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 2.7 տոկոսով և կազմել 465.8 միլիոն ուղևոր-կմ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-փետրվարին ուղևորաշրջանառության ընդհանուր ցուցանիշում ամենամեծ մասնաբաժինն ունեցել է ավտոմոբիլային տրանսպորտը (405.6 միլիոն ուղևոր-կմ):
Տաքսիների ուղևորաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 23.2 տոկոսով և կազմել 19.9 միլիոն ուղևոր-կմ: Օդային տրանսպորտով ուղևորաշրջանառության ծավալը նվազել է 19.2 տոկոսով և կազմել 43.9 միլիոն ուղևոր-կմ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)