Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել 

Հայաստանը չի դավաճանել Ուկրաինային. Անդրանիկ Մանուկյան. Segodnya.ua

Համաշխարհային Մամուլ

Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին դեմ է քվեարկել' ելնելով իր ազգային շահերից և արտաքին քաղաքականությունից։ Այդ մասին segodnya.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

«Հայաստանը միշտ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշմանը։ Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց: Այնտեղ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել անկախության հանրաքվե։ Այդ ժամանակ անկախության օգտին քվեարկել էր մասնակիցների 99 տոկոսը։ Այդ ժամանակվանից, արդեն 23 տարի Հայաստանն աշխարհին ապացուցում է որոշման օրինականության մասին, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նպատակ»,- նշել է Մանուկյանը:

Նրա խոսքով' բանաձևին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե նրա համար, որ մեր երկիրը դեմ է Ուկրաինային: «Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային: Ուկրաինան մեկ անգամ չէ, որ սատարել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: 2008թ.-ին, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան քննարկում էր Բաքվի առաջարկած բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Ուկրաինան կողմ քվեարկեց այդ բանաձևին։ Բայց մենք անգամ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինայի ԱԳՆ-ին»,- հիշեցրել է Մանուկյանը։

Միաժամանակ, դեսպանը նշել է, որ պետք չէ ՀՀ-ի քվեարկությյան հարցը կապել Ռուսաստանի հետ։ «Մենք չենք թաքցնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Այո, մենք մեր ապագան տեսնում ենք նրա հետ համագործակցության մեջ և պատրաստվում ենք Մաքսային միություն մտնել, սակայն այդ քվեարկությունը կապ ուներ ազգերի ինքնորոշման վերաբերյալ մեր դիրքորոշման հետ»։

Պատասխանելով հարցին' այդ քվեարկությունն արդյոք ազդել է հայերի և ուկրաինացիների հարաբերությունների վատացման վրա, դեսպանը կարծիք է հայտնել, որևէ խնդիր չի եղել։

«Իհարկե, մարդիկ, որոնք չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը, չեն կարող ճիշտ գնահատական տալ ՄԱԿ-ի քվեարկությանը։ Ցավոք, որոշ ուկրաինական լրատվամիջոցներ հակահայկական քարոզչություն են սկսել։ Դա սխալ է։ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են։ Մենք համատեղ պատմություն ունենք։ Ուկրաինայում մոտ 600 հազար հայ է ապրում։ Այժմ, տեղի ունեցած իրադարձություններից հետո ես ամեն օր հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և միշտ լսում եմ՝ ուկրաինացիները մեր եղբայրներն են, և մենք Ուկրաինայի կողմից ենք»,-ասել է նա։

Անդրադառնալով Ուկրաինայի նոր իշխանությունների հետ հարաբերություններին' Մանուկյանը նշել է, որ երկկողմ բոլոր հարցերը քննարկվում են այդ երկրի Արտաքին գործերի նախարարության հետ: «Մեր հանդիպումների ընթացքում ես փորձել եմ բացատրել մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բանաձևի հարցում: Կարծում եմ' Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներն այն հասկացել են»,-նշել է դեսպանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Ամենադիտված