Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանը ԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի «Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի 

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ. «Կալիֆորնիա Կուրիեր»

Համաշխարհային Մամուլ

Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ: Այս խնդրին է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերության գռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից: Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը' ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին' հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:

Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները: Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին' Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը' Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար...

1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից: Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. «հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից' պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:

1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուս հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնվեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:

Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց' արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը: Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում....»:

Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի' հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա.... Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հա նգիստ ժամանակաշրջանները»:

Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. ««Հիշե'ք, այն ամենը ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»' ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի: Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար....»:

1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը, տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին: Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :

Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը, հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների սիոնիստական առաջնորդներին. «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին.... Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան' սովի, ծարավի և համաճարակների միջոցով....»:

Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում' ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա' հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:

(շարունակելի)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը մտադիր է շարունակել առանց վարանելու արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայիՃամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Ամենադիտված