«Դամասկոսի մերձակայքում «Ջաբհա ան Նուրսայի» ղեկավար է սպանվել». ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
«Ջաբհա ան Նուրսա» իսլամիստական խմբավորումը ապրիլի 9-ին հայտարարել է իր ղեկավարներից Աբու Տալիհ ալ Բաղդադի սպանության մասին: Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» կայքը, նա սպանվել է Դամասկոսի Ռանքուս գյուղում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը Դեր Զոր քաղաքի Ջաբալիա թաղամասում հայտնաբերել և ոչնչացրել է 67 մետր երկարությամբ թունել, որը զինյալներն օգտագործում էին զենք և զինամթերք տեղափոխելու համար: Թունելը քանդվել է, և այնտեղ գտնվող բոլոր զինյալները սպանվել են: Բացի այդ, Դարաայի Ամ ալ Աուսաջ Ջասիմ ճանապարհին զինյալներին պատկանող 5 մեքենա է ոչնչացվել:
Մյուս կողմից` Հոմսի Կարաբիս թաղամասում 8 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել են իշխանություններին: Եվս 13 զինյալ նման քայլի են դիմել Դամասկոսի Քանաքիր գյուղում:
«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ զինված ընդդիմությունը վերահսկողություն է հաստատել Համայի Համլա ուա Հիյալին և Թել Սալբա գյուղերի վրա: Աղբյուրի տեղեկացմամբ` զինյալները հարձակվել են Ջոբար թաղամասի կառավարական ուժերի հավաքատեղիների վրա: Թեժ մարտեր են ընթանում Կալամուն շրջանի Մաարա գյուղի մերձակայքում, որտեղ կառավարական ուժերի և «Հըզբոլլահի» անդամներ են սպանվել:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում եռամյա համարատության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում