Պայթյուն Հունաստանի Բանկի շենքի առջև. Associated Press
Համաշխարհային Մամուլ
Ապրիլի լույս 10-ի գիշերը պայթյուն է որոտացել Աթենքում Հունաստանի Բանկի շենքի առջև, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ պայթյունն աննշան վնասներ է պատճառել շենքին, զոհվածների և տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Պայթյունից առաջ առանձին լրատվամիջոցներ անանուն հեռախոսազանգեր էին ստացել այն մասին, որ պայթյուն է պլանավորված, ընդ որում՝ պայթեցվելու է մոտակայքում կայանված ավտոմեքենան, որը հանդերձված է պայթանյութով, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ներկայումս պատահարի վայրը շրջապատված է ոստիկանության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում