Եթե Լուգանսկում ցուցարարները մինչ օրվա վերջ վայր չդնեն զենքերը, ապա պատասխան գրոհ կսկսվի. Lugansk.ua
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հայտնում է lugansk.ua-ն, եթե մինչ օրվա վերջ Լուգանսկի ցուցարարները վայր չդնեն զենքերը, ապա անվտանգության ուժերը կգրոհեն շենքը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սենչենկոն:
«Ինչ վերաբերում է Լուգանսկին, ապա եթե մոտակա ժամերին՝ մինչև օրվա վերջ, մարդիկ, ովքեր զինված գտնվում են շենքի ներսում, չգիտակցեն իրավիճակի բացասական հեռանկարային լինելը, ապա ստիպված կլինենք գրոհել: Այդ մարդիկ զինված են, նրանք ահաբեկիչներ են և շենքում ականներ են տեղադրել: Եթե նրանք չհանձնվեն, ապա ստիպված կլինենք ուժի դիմել»,-ասել է Սենչենկոն:
Այն մասին, թե բանակցություններն արդյոք դրական արդյունք տալի՞ս են, Սենչենկոն հաղորդել է, որ ցուցարարներին զգուշացվում են հետևանքների մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում