G7-ի երկրների ֆինանսական ղեկավարները քննարկել են ֆինանսական օգնությունն Ուկրաինային. Reuters
Համաշխարհային Մամուլ
G7-ի երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին ապրիլի 11-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով «յոթնյակի» հայտարարությանը:
«Քննարկման ընթացքում արծարծվել են գլոբալ էկոնոմիկայի գլխավոր իրադարձությունները: Այդ թվում քննարկվել են Ուկրաինայի իրադրությունը, նրա ֆինանսական կարիքները և միջազգային արձագանքը»,- ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարները հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային ժողովի նախօրյակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում