Ադրբեջանը վերջին 4 ամսում 28 զինծառայող է կորցրել. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հայտնել է, որ 2014 թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանական հատվածը 28 զինծառայող է կորցրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ 6 զինծառայող զոհվել է հրադադարը խախտվելու արդյունքում, 3 հոգի ականի պայթյունի զոհ են դարձել: 19 զինծառայող զոհվել են ոչ մարտական պայմաններում, որոնցից 3 հոգի կյանքից զրկվել են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, 9 մարդ էլ ինքնասպանություն է գործել:
Զոհվածներից 25-ը Պաշտպանության նախարարության, 3-ն էլ Արդարադատության նախարարության զինծառայողներ են:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում