Ռուսաստանին փորձում են արգելել ելույթ ունենալ «Եվրատեսիլում»՝ Ղրիմի պատճառով
Ռուսաստան
Արտասահմանցի մի շարք լրագրողներ դիմել են «Եվրատեսիլի» կազմկոմիտեին՝ պահանջելով Ռուսաստանին հեռացնել մրցույթից: Այս մասին հայտնում է TCH-ն:
Նրանց կարծիքով' Ռուսաստանի Shine երգում կա ակնարկ Ռուսաստանի և Ուկրաինայի' Ղրիմի շուրջ հակամարտության մասին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի որոշում կընդունի մրցույթի կազմկոմիտեն: Շատ տեսաբաններ գտնում են, որ Ռուսաստանը կկորցնի մրցույթում հաղթելու հնարավորությունը, քանի որ Ռուսաստանի հանդեպ Եվրոպան կտրուկ է տրամադրված:
Մրցույթի կազմկոմիտեն առայժմ չի արձագանքել պահանջներին:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը' մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում 1-ին համարի ներքո: Նա կներկայացնի Not Alone երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը' Արամ MP3-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)