ՍԱՊԾ-ն Զատիկին ընդառաջ եռօրյա դիտարկում է անցկացրել ձվի շուկայում
Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրիլի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում դիտարկումներ է անցկացրել ձվի շուկայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, եռօրյա դիտարկումների նպատակն էր ուսումնասիրել Զատիկին ընդառաջ շուկայում ժամկետանց կամ թերի մակնշված ձվերի առկայությունը:
«Նաև ուշադրություն ենք դարձրել տեղական արտադրողների արտադրանքին, քանի որ մամուլի հրապարակումներ են եղել շուկայում առանց մակնշման ձվերի առկայության մասին: Դիտարկել ենք նաև տվյալ ընկերության աշխատանքը»,- ասաց Սուքիասյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ