Ժիրինովսկին ներողություն է խնդրել հղի լրագրողից (տեսանյութեր)
Ռուսաստան
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն է խնդրել «Russia Today» տեղեկատվական գործակալության լրագրողից` փորձելով հարթել և մեղմել բարձրացված աղմուկը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Որբաթ օրը Դումայում` մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցերին, ես մի փոքր կոպիտ խոսեցի երիտասարդ աղջկա հետ։ Ես նույնիսկ չէի նկատել, որ նա հղի է։ Ես նրանից ներողություն եմ խնդրում և բոլոր նրանցից, ում հնարավոր է այդ ընթացքում վիրավորեցի»,-ասել է Ժիրինովսկին՝ խոստանալով «նյութական օգնություն» հատկացնել տուժածին, եթե անհրաժեշտ լինի վճարել բժշկական կամ այլ ծախսեր։
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում վիրավորել էր Russia Today-ի լրագրողին. տրված հարցին պատասխանելու փոխարեն, գործիչը վիրավորանքներ էր հնչեցրել լրագրողի հասցեին, ապա վիրավորել էր նաև լրագրողի պաշտպանած գործընկերներին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ