Լաթաքիայի եկեղեցում տեղի կունենա քեսաբահայ երիտասարդ Գևորգ Ջուրյանի հոգեհանգստի արարողությունը
Սփյուռք
Քեսաբի հայկական լուսավորչական, կաթողիկե և բողոքական համայնքների ջանքերով Քեսաբում սպանված 24-ամյա Գևորգ Ջուրյանի և Քեսաբի բոլոր հայ ննջեցյալիների համար այսօր՝ ապրիլի 21-ին, Սիրիայի ժամանակով երեկոյան 5-ին, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Լաթաքիայի հայ առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը, ով այժմ գտնվում է Լաթաքիայում: Գևորգ Ջուրյանի սպանության մասին նա նշեց, որ մարտի 22-ին զինյալները նրան դուրս են հանել տնից և տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի օր առաջ տեղեկություններ են ստացվել նրա սպանության մասին: Կարո Մանճիկյանի խոսքով' երիտասարդի հորեղբայրները զինյալների հետ բանակցելու արդյունքում ստացել են դիակը: Սպանության մանրամասների մասին տեղեկություններ չկան: Ջուրյանի սպանության լուրը վերջին շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել. խնդիրն այն էր, որ հարազատները չէին հավատում նրա մահվան լուրերին: Գևորգի ծնողները Լաթաքիայում են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան