Պուտինը հրամանագիր է ստորագրել հայերի, հույների, Ղրիմի թաթարների, և ուրիշների իրավունքների վերականգնման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի թաթարների և Ղրիմի այլ ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին, որոնք տուժել են ռեպրեսիաներից: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 21-ին՝ բացելով Պետխորհրդի նիստը:
«Օգտվելով առիթից՝ կցանկանայի գործընկերներին տեղեկացնել այն մասին, որ ես հրամանագիր եմ ստորագրել Ղրիմի թաթար բնակչության, հայ բնակչության, հույների, գերմանացիների, բոլոր նրանց իրավունքների վերականգնման մասին, ովքեր տուժել են ստալինյան ռեպրեսիաների ժամանակ»,-ասել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ այդ հրամանագրում շարադրված են «առանձին տարածքների սոցիալ-տնտեսական բարեկարգմանն ուղղված» միջոցառումները, որոնք վերջին տարիներին և նույնիսկ տասնամյակներին փաստորեն լքված էին և «իրավաբանորեն ոչ մի ձևակերպում չունեին», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)