Ի նշան երախտագիտության` Սիրիան 20 տոննա նարինջ կնվիրի Ռուսաստանին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրիլի 22-ին հերթական մարդասիրական օգնությունը կառաքի Սիրիա: Որպես երախտագիտության նշան' սիրիկան կողմը Ռուսաստանին կնվիրի 20 տոննա նարինջ: Այս մասին հայտնել է նախարարության միջազգային կապերի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Տոմաշովը:
«Ապրիլի 22-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Սիրիա կփոխադրի ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում' տաք վրաններ, վերմակներ և սնունդ»,- հայտնել է Տոմաշովը: Վերադարձին ինքնաթիռը կբերի սիրիական կողմի 20 տոննա տարողությամբ նվերը' նարինջ: «Արդեն որոշում է կայացվել նարինջները բաժանել մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի մանկատներին», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)