Պետդումայում կապամոնտաժեն Ժիրինովսկուն նվիրված ցուցահանդեսը
Ռուսաստան
Պետդումայի խորհուրդն ապրիլի 21-ին հանձնարարել է ապամոնտաժել Դումայի երկրորդ հարկի նախասրահում ծավալված ցուցահանդեսը, որը նվիրված է Վլադիմիր Ժիրինիովսկուն նրա ծննդյան օրվա առթիվ:
«Պետդումայի կանոնակարգի կոմիտեն Պալատի խորհրդին առաջարկել է որոշում ընդունել այդ ցուցահանդեսի ապամոնտաժման մասին այն միջադեպի առնչությամբ, որը հասարակական լայն արձագանք է հարուցել»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Դումայի հասարակայնության հետ կապերի և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության վարչության ղեկավար Յուրի Շուվալովը Դումայի խորհրդի նիստի ավարտից հետո:
Այդ ցուցահանդեսի անցկացման որոշումն ընդունվել էր նախօրոք՝ նախքան այն միջադեպը, որը տեղի է ունեցել ապրիլի 18-ին, երբ Ժիրինովսկին վիրավորել էր խորհրդարանական լրագրողներին:
Պետդումայի աշխատակազմում ասել են, որ Պալատի խորհրդի որոշումն օպերատիվ կերպով կկատարվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)