«Կախարդ» Մարտիրոսյանը դատապարտվեց 23 տարվա ազատազրկման
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքային դատարանը 23 տարվա ազատազրկման է դատապարտել «կախարդ» Գեորգի Մարտիրոսյանին, ով մեղադրվում է իր երեք հաճախորդների սպանության և կողոպուտի մեջ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Դատարանը վճռել է սպանվածների հարազատներին տրամադրել 8 մլն ռուբլի` որպես նյութական և 15 մլն` որպես բարոյական վնասի նյութական հատուցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչները մեղավոր են ճանաչել մոգ Գեորգի Մարտիրոսյանին' իր երեք հաճախորդներին սպանելու և կողոպտելու համար:
Ըստ քննիչների' նախքան Մարտիրոսյանի ձերբակալումը, նա Մոսկվայում հայտնի էր որպես «կախարդ», որը շատերն են համարում հարստացման արդյունավետ «ծիսակարգ»: Քննիչները կարծում էին, որ նա սպանել և թալանել է իր երեք հաճախորդներին, «կախարդական արարողությունն» անցկացնելու ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)