Միգրանտները պետք է խոսեն ռուսերեն և չպետք է իրենց սովորությունները պարտադրեն տեղացիներին. Մեդվեդև
Ռուսաստան
Աշխատանքային միգրանտները պետք է հարմարվեն Ռուսաստանի կյանքին և չպետք է իրենց սովորությունները պարտադրեն տեղացի բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք գալիս են, որպեսզի աշխատեն այդ (ոչ որակյալ) աշխատատեղերում, նրանք մեզ հարկավոր են, բայց նրանք պետք է հարմարվեն Ռուսաստանի կյանքին: Նրանք պետք է խոսեն ռուսերեն: Նրանք պետք է համապատասխանեն մեր ավանդույթներին և չպարտադրեն իրենց սովորությունները տեղացի բնակիչներին: Եվ սա արդեն Համերկրային միգրացիոն ծառայության խնդիրն է, սա մյուս պետական կառույցների խնդիրն է՝ զբաղվել հենց այս հարցերով»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա հավելել է, որ միգրացիոն օրենսդրության կատարելագործման աշխատանքը կշարունակվի: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)