Թուրքական կուսակցությունը Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված երթ է անցկացրել. «Դողան»
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ է կազմակերպել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, երթի մասնակիցները հավաքվել են Շիշլի թաղամասի Փանգալթը մետրոյի կայարանի մոտ, մոմ վառել, մեխակներ դրել, պաստառներ պարզել և հայկական երաժշտության ներքո շարժվել դեպի Քուրթուլուշ թաղամաս: Այստեղ նրանք հանդես են եկել թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քննադատող հայտարարություններով: Ակցիան անցել է առանց միջադեպերի:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներում նախատեսված են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Տեսանյութը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում