Հայտնի է Սիրիայի նախագահական ընտրությունների 2-րդ թեկնածուի անունը. ՍԱՆԱ
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բարձրագույն սահմանադրական դատարանը ապրիլին 24-ին նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ է ստացել Հասան Աբդ Ալլահ ան Նուրիից: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ազգային ժողովը նույնպես գրություն է ստացել նրանից նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:
Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ծնվել է 1960թ. Դամասկոսում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի առևտրատնտեսական ֆակուլտետը, դոկտորական աստիճան է ստացել Կալիֆորնիական համալսարանում: Եղել է ազգային ժողովի պատգամավոր, ապա պաշտոն է զբաղեցրել նաև Սիրիայի կառավարությունում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում